«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի «ՀԱՏՄ» ՍՊԸ-ն

(նախկինում Հայ-Ամերիկյան տնաշինական միավորում), ստեղծվել է 1991թ. Հայաստանի հանրապետության կառավարության և Ամերիկայի Հայկական Համագումարի համատեղ ջանքերով:

Ստեղծվեցին արհեստական քարի և փայտամշակման արտադրամասեր, որոնք հագեցվեցին ամերիկյան և եվրոպական սարքավորումներով: Գործարանը իր գործարկման օրվանից որակյալ շինանյութերով մատակարարել է ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաև հանրապետության այլ մարզերում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին:

Արտադրություն

Արտադրվում են նաև American Gooble տիպի մաշակայուն և ամուր մայթի սալիկներ: Արհեստական քարերը և մայթի սալիկները պատրաստվում են տարբեր գունային լուծումներով և ցանկացած ամրության, ստացվում են վիբրամամլման եղանակով, հետագա ռեժիմային խոնավաջերմամշակմամբ, որը իրականացվում է Johnson Cure-Pak SP-5000 տիպի գոլորշու գեներատորով: 1 հերթափոխի արտադրական հզորությունն է` 10x20x40 տիպի բլոկների համար-15000 հատ, 20x20x40 տիպի բլոկների համար-7000 հատ, մայթի սալիկների համար-500 մ² : Եվ արհեստական քարերը և մայթի սալիկները արտադրվում են ամերիկյան ASTM և Հայաստանում գործող ստանդարտների պահանջներով, ունեն համապատասխանության սերտիֆիկատներ:

Գործարանը ունի փայտանյութի սղոցարան և 180 խմ ընդհանուր տարողությամբ պարբերական գործողության ավտոմատ կառավարման համակարգով արտադրական նշանակության փայտի չորանոց: Հատուկ ուշադրության է արժանի տանիքի փայտյա ֆերմաների պատրաստման «GANG NAIL» համակարգը, որը հնարավորություն է տալիս պատրաստելու մինչև 4 մ բարձրությամբ և 33 մ թռիչքով ֆերմաներ: Կա նաև «Ardcor» պրոֆիլային հաստոցի միջոցով տանիքի մետաղյա ծածկաթիթեղների պատրաստման հնարավորություն, ինչի համար պահանջվում է 71 սմ լայնությամբ և 0.6…1 մմ հաստությամբ և չսահմանափակվող երկարությամբ թիթեղ:

Ձեռնարկության հիմնական արտադրական ուղղություններից մեկն է համարվում դպրոցական և օֆիսային և խոհանոցային կահույքի պատրաստումը: Արտադրվում է նաև էլիտար կահույք բնակարանների կահավորման համար: Հիմնական արտադրատեսակների համար գործարանի տարեկան արտադրական հզորությունն է` բլոկներ-2500000 հատ, դռներ և պատուհաններ-10000քմ, տանիքի փայտյա ֆերմաներ 6000 քմ, մետաղյա ծածկաթիթեղ-12000 քմ, կահույք-20000 միավոր: